Ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքների մեկնարկը կարող ենք համարել տրված. Արմեն Գրիգորյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i229468-Ազգային_անվտանգության_ռազմավարության_մշակման_աշխատանքների_մեկնարկը_կարող_ենք_համարել_տրված._Արմեն_Գրիգորյան
Թե որ ուղղություններով են Ազգային անվտանգության ռազմավարության փոփոխությունները լինելու, դրա մասին այս պահին չենք կարող խոսել, որովհետև հիմնական քննարկումները, որ մենք ունեցել ենք մինչև այս պահը, դա եղել է աշխատակարգի կանոնակարգի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2025 15:02 Asia/Tehran
  • Ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքների մեկնարկը կարող ենք համարել տրված. Արմեն Գրիգորյան

Թե որ ուղղություններով են Ազգային անվտանգության ռազմավարության փոփոխությունները լինելու, դրա մասին այս պահին չենք կարող խոսել, որովհետև հիմնական քննարկումները, որ մենք ունեցել ենք մինչև այս պահը, դա եղել է աշխատակարգի կանոնակարգի մասին:

Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքային հանձնաժողով է ստեղծվելու, որը համակարգելու է ԱԽ քարտուղարը:

«Ազգային անվտանգության ռազմավարության անհրաժեշտություն առաջացել է այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել Հայաստանի անվտանգության միջավայրի շուրջ։ Դուք շատ լավ գիտեք, որ նախորդ Ազգային անվտանգության ռազմավարությունը, երբ որ պատրաստվել և հրապարակվել է 2020 թվականի ամռանը, դրանից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի շուրջ: Նաև այդ փոփոխությունների դինամիկան հաշվի առնելով, մենք որոշակի ժամանակ սպասել ենք, և որոշակի հստակեցումներ ունենալով, մենք որոշել ենք Ազգային անվտանգության նոր ռազմավարություն ունենալ»,-ասաց նա:

Հարցին՝ ե՞րբ կսկսվեն այդ աշխատանքները, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Աշխատանքների մեկնարկը կարող ենք համարել տրված, աշխատանքային հանդիպումները շատ շուտով մենք կսկսենք, դրա շուրջ քննարկումները տեղ են ունենում աշխատանքային խմբի համար հարմար ժամկետներ ընտրելու: Ամբողջ գործընթացը հրապարակային են լինելու»:

news.am