Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i229638-Ալեն_Սիմոնյանը_Վալենտինա_Մատվիենկոյի_հետ_քննարկել_է_հայ_ռուսական_հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2025 13:06 Asia/Tehran
  • Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

ՀՀ ԱԺ հաղորդմամբ, զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև ԱՊՀ ՄԽՎ (Միջխորհրդարանական վեհաժողովի) խորհրդում և այլ հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին:

Մատվիենկոն կայցելի Երևան՝ «նոր լիցք հաղորդելու ռուս-հայկական միջպետական ​​հարաբերություններին», հաղորդել է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը

arm.sputniknews