Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է Իրանի կինոյի և անիմացիայի փառատոնը
https://parstoday.ir/hy/news/armenia-i230294-Հայաստանի_ազգային_գրադարանում_մեկնարկել_է_Իրանի_կինոյի_և_անիմացիայի_փառատոնը
Հայաստանի ազգային գրադարանում տեղի է ունեցել Իրանի կինոյի և անիմացիայի փառատոնը։ Բացման արարողությանը մասնակցել են Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, դեսպանատան մշակույթի խորհրդականը, գրադարանի տնօրենը, Հայաստանի թատրոնի և կինոյի համալսարանի ռեկտորը, մի խումբ իրանագետներ, մշակութաբաններ և թարգմանիչներ։
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Մարտ 15, 2025 07:25 Asia/Tehran
  • Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է Իրանի կինոյի և անիմացիայի փառատոնը

Հայաստանի ազգային գրադարանում տեղի է ունեցել Իրանի կինոյի և անիմացիայի փառատոնը։ Բացման արարողությանը մասնակցել են Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, դեսպանատան մշակույթի խորհրդականը, գրադարանի տնօրենը, Հայաստանի թատրոնի և կինոյի համալսարանի ռեկտորը, մի խումբ իրանագետներ, մշակութաբաններ և թարգմանիչներ։

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ միջոցառմանն ունեցած ելույթում, Իրանի դեսպանը նշել է, որ Երևանում  իրանական ֆիլմերի օրերի անցկացումը կարևոր քայլ է երկու երկրների մշակութային փոխանակումների ուղղությամբ։
Նա նշել է․ «Իրանական ֆիլմերն ունեն այնպիսի ուղերձներ, ինչպես՝ խաղաղությունը, բարեկամությունը, հանգստությունը, անվտանգությունը, ընտանեկան խորը կապերը, ավանդույթները, սոցիալական նորմերը հարգելը, սերն ու կարեկցանքը ուրիշների հանդեպ»: 

Ընդգծելով մշակույթի կարևորությունը՝ որպես երկրի արտաքին քաղաքականության անբաժանելի մաս, դեսպան Սոբհանին մշակութային համագործակցությունը համարել է Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամենախորը մասը, որն առնչվում է հիմնականում երկու երկրների ժողովուրդների հետ և ունի երկար պատմություն։ Նա նաև նշել է, որ նման միջոցառումները կնպաստեն երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդմանը։ 
Փառատոնը մեկներկել է մարտի 15-ին և կտևի երեք օր։ Փառատոնի շրջանակներում,  Հայաստանի ազգային և Խնկո Ապոր անվան գրադարաններում կցուցադրվեն «Դելֆին տղան», «Ճամփորդը Գանորայից», «Ծառի գրկում», «Էմադի և Տուբայի ռոմանտիզմը», «Լոպետո», «Աստծո գույնը», «Սարա և Աիդա» և «Հեննա» գեղարվեստական ու անիմացիոն ֆիլմերը։