Վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Վարչապետն Իրանի ԻսլամականՀանրապետության նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ևմիջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում դոկտոր Փեզեշքյանը ասաց. «Մենք միշտ ողջունել ենք հարեւանների միջև խաղաղության և կայունության հաստատումը` պահպանելով երկրների տարածքային ամբողջականությունը»։
Իրանի նախագահը, իր գոհունակությունը հայտնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանի Հանրապետությունը ձեռք են բերել խաղաղության համաձայնագիր և շնորհավորելով երկու երկրներին ու երկու հարևան ժողովուրդներին այս կարևոր իրադարձության կապակցությամբ, նշեց. «Իրանը միշտ ողջունել է խաղաղության, մերձեցման և կայունության հաստատումը տարածաշրջանում, հատկապես իր հարևանների միջև՝ պահպանելով երկրների տարածքային ամբողջականությունը»։
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և Հայաստան–Իրան երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։