Իրանցի մարզիկները Հայաստանի բռնցքամարտի միջազգային մրցաշարում նվաճել են բրոնզե մեդալներ
Բռնցքամարտի Հայաստանի միջազգային առաջնությանը մասնակցած իրանցի բռնցքամարտիկներ Սեմ Էսթաքին և Հոսեյն Քորդլուն նվաճել են բրոնզե մեդալներ:
Pars Today-ի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը կայացած կիսաեզրափակիչ հանդիպմանն Իրանը ներկայացել էր երկու մարզիկներով։ 80 կգ քաշային Հոսեյն Քորդլուն, ով մինչ այդ հաղթել էր հայ մարզիկ Հակոբյանին, չի կարողացել առաջ անցնել ռուս բռնցքամարտիկ Բիժամովից՝ խաղն ավարտելով բրոնզե մեդալով։
86 կգ քաշային Սամ Էսթաքին, ով նախորդ խաղում հաղթել էր ղազախ Ալիդայար Աբդուլաևին, Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանի հետ հանդիպման ավարտին արժանացել է բրոնզե մեդալի։
Երեքշաբթի օրը Երեւանում մեկնարկել է Հայաստանի բռնցքամարտի միջազգային մրցաշարը։ Մրցաշարին մասնակցել են 108 բռնցքամարտիկներ, այդ թվում՝ տիտղոսակիրներ։