ՀՀ–ն կքննարկի Բաքվի առաջարկը. Անդրեասյանը` ԱՊՀ խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին
(last modified Wed, 23 Apr 2025 15:04:14 GMT )
Ապրիլ 23, 2025 18:34 Asia/Tehran
  • ՀՀ–ն կքննարկի Բաքվի առաջարկը. Անդրեասյանը` ԱՊՀ խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին

Հայաստանն առաջիկայում կքննարկի ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության հարցը։

ՀՀ կառավարությունում ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ավելի վաղ Բաքուն հայտնել էր, որ հրավեր է ուղարկել հայ մարզիկներին՝ մասնակցելու Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին։

«Առաջիկայում կքննարկենք ու որոշում կկայացնենք։ Դա կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում՝ անվտանգության միջոցառումներից»,–ասաց Անդրեասյանը։

Նա հավելեց` որոշումները կկայացվեն ամբողջ տեղեկատվության առկայության պարագայում։

ԱՊՀ 3-րդ խաղերը կանցկացվեն 2025 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը։

 arm.sputniknews