ՀԱՊԿ-ը և Հայաստանը պահպանում են աշխատանքային շփումները. գլխավոր քարտուղար
https://parstoday.ir/hy/news/armenia-i231778-ՀԱՊԿ_ը_և_Հայաստանը_պահպանում_են_աշխատանքային_շփումները._գլխավոր_քարտուղար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) և Հայաստանը պահպանում են աշխատանքային շփումները, Երևանը տեղեկացվում է այն ամենի մասին, ինչ քննարկվում է քարտուղարությունում, լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2025 06:50 Asia/Tehran
  • ՀԱՊԿ-ը և Հայաստանը պահպանում են աշխատանքային շփումները. գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) և Հայաստանը պահպանում են աշխատանքային շփումները, Երևանը տեղեկացվում է այն ամենի մասին, ինչ քննարկվում է քարտուղարությունում, լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:

«Պահպանվում են զուտ աշխատանքային շփումները։ Մենք տեղեկացնում ենք բոլոր այն հարցերի մասին, որոնք քննարկվում են քարտուղարությունում։ Անկեղծ ասած, Հայաստանը չի հեռացել ՀԱՊԿ-ից, այլ դադարեցրել է կազմակերպության աշխատանքներին իր մասնակցությունը»,- ասել է Տասմագամբետովը։

Նա հստակեցրել է, որ ՀԱՊԿ-ն ըմբռնումով և հարգանքով է վերաբերվում Հայաստանի որոշումներին և ընդգծել, որ Երևանի հետագա մասնակցությունը ՀԱՊԿ-ին երկրի քաղաքական ղեկավարության որոշումն է:

 arm.sputniknews