Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել
https://parstoday.ir/hy/news/armenia-i231808-Հայ_թուրքական_միակողմանի_առևտուրը._ներմուծումը_նոր_թափ_է_հավաքել
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացումից հետո Հայաստանն էլ ավելի մեծ թափով է ներկրում թուրքական ապրանքները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2025 04:06 Asia/Tehran
  • Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացումից հետո Հայաստանն էլ ավելի մեծ թափով է ներկրում թուրքական ապրանքները։

2024 թվականին Հայաստանը Թուրքիայից ներմուծել է 336 մլն դոլարի ապրանք, մինչդեռ արտահանումը կես մլն դոլարի չի հասել։ Տվյալները հրապարակել է Հայաստանի վիճակագրական կոմիտեն (ՀՀ ՎԿ)։

2023 թվականի համեմատ Թուրքիայից Հայաստան ներմուծումը էապես չի փոխվել։ Փոխարենը կտրուկ նվազել է Հայաստանից արտահանումը Թուրքիա՝ 6.4 մլն դոլարից հասնելով 0.4 մլն դոլարի։

Վերջին տասը տարում Թուրքիայից Հայաստան ներմուծման առավել բարձր ցուցանիշներ են գրանցվել 2023-2024 թվականներին։ Այսինքն՝ 2021 թվականի թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացումից հետո Հայաստանն էլ ավելի մեծ թափով է ներկրում թուրքական ծագման ապրանքները։ 

 

hetq.am