«Բարության երկրի հյուրերը» վավերագրական ֆիլմը․ Գիլանցիների կողմից հայերին ցուցաբերած աջակցության պատմությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i249730-Բարության_երկրի_հյուրերը_վավերագրական_ֆիլմը_Գիլանցիների_կողմից_հայերին_ցուցաբերած_աջակցության_պատմությունը
Ավարտվել են «Բարության երկրի հյուրերը» վավերագրական ֆիլմի նկարահանումները, որի թեման է Առաջին համաշխարհային պատերազմի վերջին տարիներին Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում Հայաստանի մի խումբ բնակիչների ապաստան գտնելը։
(last modified 2026-09-02T13:36:49+00:00 )
Սեպտեմբեր 02, 2026 17:03 Asia/Tehran
  • «Բարության երկրի հյուրերը» վավերագրական ֆիլմը․ Գիլանցիների կողմից հայերին ցուցաբերած աջակցության պատմությունը

Ավարտվել են «Բարության երկրի հյուրերը» վավերագրական ֆիլմի նկարահանումները, որի թեման է Առաջին համաշխարհային պատերազմի վերջին տարիներին Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում Հայաստանի մի խումբ բնակիչների ապաստան գտնելը։

Ինչպես հաղորդում է ParsToday-ը՝ հղում կատարելով ILNA-ին, այս վավերագրական ֆիլմը ստեղծվել է Հայաստանում Իրանի մշակութային կենտրոնի աջակցությամբ՝ նպատակ ունենալով վերապատմել Իրանի և Հայաստանի պատմական հարաբերությունների այն դրվագներից մեկը, որի մասին համեմատաբար քիչ է խոսվել։ 1918 թվականին Կովկասի մի շարք հայեր, պատերազմի հետևանքով ստեղծված անապահովության պատճառով, ապաստան գտան Գիլանում և բնակություն հաստատեցին Ռաշտ, Էնզելի և Հասան-Քիադե քաղաքներում։ Պատմական փաստաթղթերի համաձայն՝ Գիլանի բնակիչները ընդունեցին և աջակցեցին այդ փախստականներին։ Նախատեսվում է, որ շուտով տեղի կունենա նշված վավերագրական ֆիլմի շնորհանդեսը և կցուցադրվի նաև Հայաստանում։