Հակոբ Արշակյանը ՀՀ-ում Իրանի դեսպանատանը ցավակցական գրառում է կատարել սգո մատյանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i232008-Հակոբ_Արշակյանը_ՀՀ_ում_Իրանի_դեսպանատանը_ցավակցական_գրառում_է_կատարել_սգո_մատյանում
Հակոբ Արշակյանը ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը ցավակցական գրառում է կատարել սգո մատյանում։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 30, 2025 18:13 Asia/Tehran
  •  Հակոբ Արշակյանը ՀՀ-ում Իրանի դեսպանատանը ցավակցական գրառում է կատարել սգո մատյանում

Հակոբ Արշակյանը ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը ցավակցական գրառում է կատարել սգո մատյանում։

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին Իրանի Բանդար-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի առևտրային նավահանգստում պայթյուն էր տեղի ունեցել, որից հետո հրդեհ էր սկսվել։ Վերջին տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է 65 մարդ։