Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i232788-Լավրովը_Երևանում_կքննարկի_հայ_ադրբեջանական_և_հայ_թուրքական_կարգավորման_գործընթացները._ՌԴ_ԱԳՆ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 20-21-ը Հայաստան աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում են հանգամանալից բանակցությունները ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, զրույցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Վահանգն Խաչատուրյանի հետ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 20, 2025 17:16 Asia/Tehran
  • Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 20-21-ը Հայաստան աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում են հանգամանալից բանակցությունները ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, զրույցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Վահանգն Խաչատուրյանի հետ։

Շփումները կանցկացվեն ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները զարգացնելու նպատակով, հայտնել է ՌԴ ԱԳՆ  պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Օրակարգը ներառում է երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի քննարկում, եվրասիական ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակում փոխգործակցության և միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում դիրքորոշումների համաձայնեցումը:

Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների շուրջ։ Նախատեսվում է 2025-2026 թվականների միջգերատեսչական խորհրդակցությունների պլանի ստորագրում։

tert.am