Կարգո Թրավել». բեռնափոխադրումներ Հայաստանից դեպի աշխարհի տարբեր երկրներ և հակառակը
(last modified Sun, 01 Jun 2025 14:30:15 GMT )
Հունիս 01, 2025 18:00 Asia/Tehran
  • Կարգո Թրավել». բեռնափոխադրումներ Հայաստանից դեպի աշխարհի տարբեր երկրներ և հակառակը

Երևանում մայիսի 30-ից հունիսի 1-ն անցկացվող «E-Logi Fest 2025» ցուցահանդեսին իր ծառայություններն է ներկայացնում ոլորտի երիտասարդ, բայց շուկայում արդեն իր ուրույն տեղը զբաղեցրած «Կարգո Թրավել» ընկերությունը։

«Մենք էքսպոն դիտարկում ենք որպես  հարթակ նոր համագործակցությունների համար։ Մենք բաց ենք աշխատելու այն ընկերությունների հետ, որոնք չունեն սեփական լոգիստիկ բաժին և ցանկանում են համագործակցել փորձառու գործընկերոջ հետ։ Մեր տեսլականը պարզ է՝ Հայաստանը մրցունակ և տեսանելի դարձնել լոգիստիկ քարտեզում»,– NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Կարգո թրավել» միջազգային բեռնափոխադրումների ընկերության ղեկավար Ավետիք Ավետիսյանը։

Ընկերության առաջարկած լոգիստիկ ծառայությունները Հայաստանը կապում են հյուսիսի, հարավի, արևելքի ու արևմուտքի մինչեւ ամենահեռավոր երկրների հետ։ Միջազգային գործընկերների մեծ ցանցն ու պրոֆեսիոնալ թիմի աշխատանքն ապահովում են բեռների ժամանակին ու անվտանգ փոխադրումը ցանկացած ուղղությամբ։ Այդ աշխատանքի արդյունքում օրական տարբեր ուղղություններով մինչև 1000 տոննա բեռ է փոխադրվում։ Ընկերության հաճախորդներն ինչպես անհատներ են, այնպես էլ փոքր, միջին և խոշոր ձեռնարկություններ։ Բոլոր ընկերությունների համար գործում է համալիր ծառայությունների փաթեթ։

«Մենք առաջարկում ենք լոգիստիկ համալիր լուծումներ, որոնք իրենց մեջ ներառում են և խորհրդատվություն, և բեռնափոխադրում, և ապահովագրություն, և պահեստավորում, և մաքսային ձևակերպումներ։ Թեթևանցնում ենք խոշոր ընկերությունների հոգսերը լոգիստիկայի առումով»,– ասաց Ավետիք Ավետիսյանը։

«Կարգո Թրավել»-ը լոգիստիկան դիտարկում է որպես բարձր տեխնոլոգիական լուծումների համակարգ։ Ներդրված ավտոմատացված լուծումները թույլ են տալիս նվազեցնել թղթային փաստաթղթաշրջանառությունը։ Իսկ հաճախորդների համար գործում է ծառայություններից օգտվելու հեշտացված համակարգ։

«Կարգո Թրավել»-ը բեռնափոխադրումներ է իրականացնում ոչ միայն դեպի Հայաստան, այլ նաեւ Հայաստանից դեպի այլ երկրներ՝ իր ազդեցությունն ունենալով նաեւ Հայաստանի  տնտեսության զարգացման վրա: Ընկերությունը տարբեր կոնֆերանսներում, ցուցահանդեսներում և հանդիպումների ընթացքում ներկայացնում է Հայաստանի ներուժն՝ իր կողմից խթանելով ինչպես հայկական արտադրանքի արտահանումը, այնպես էլ մեծացնելով Հայաստանի տարածքով, որպես տարանցիկ երկիր, տեղափոխվող բեռների ծավալը։

«Հայաստանն իր աշխարհագրական դիրքով կարող է կամուրջ դառնալ Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև։ Կարծում ենք, որ Մետաքսի ճանապարհի արդի երթուղիները՝ բեռների շարժի հիմնական հոսքերը, ավելի ակտիվորեն կարող են անցնել Հայաստանի տարածքով՝ դարձնելով Հայաստանն այդ ճանապարհի հանգույցներից մեկը: Սա ոչ միայն կխթանի տնտեսությունը, այլ նաև կապահովի նոր ենթակառուցվածքների զարգացում և տարածաշրջանային համագործակցության ամրապնդում: «Կարգո Թրավել»-ը, որպես ոլորտի առաջատար ընկերություններից մեկը, պատրաստ է իր գործարար կապերով, փորձով և միջազգային գործընկերներով նպաստել այդ տեսլականի իրականացմանը: Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող է դառնալ բեռնափոխադրումների նոր ռազմավարական կենտրոն»,– նշեց Ավետիք Ավետիսյանը։

news.am