Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովները հանդիպել են. ՀՀ ԱԱԾ
https://parstoday.ir/hy/news/armenia-i233356-Հայաստանի_և_Ադրբեջանի_անհետ_կորածների_հարցերով_զբաղվող_հանձնաժողովները_հանդիպել_են._ՀՀ_ԱԱԾ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 04, 2025 10:57 Asia/Tehran
  • Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովները հանդիպել են. ՀՀ  ԱԱԾ

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են  հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։

«Դիտարկվել են տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև որոնողական աշխատանքների կազմակերպման և համակարգման հնարավորությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ընդգծվել է հումանիտար ոլորտում երկխոսության շարունակականության ապահովման կարևորությունը։ Հանձնաժողովների ներկայացուցիչները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու շփումները՝ ի շահ անհետ կորած անձանց ընտանիքների։

Հիշեցնենք` փետրվարին   Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը:

arm.sputniknews