ՀՀ ԱԳՆ–ն դատապարտում է Իրանի վրա հարձակումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i233714-ՀՀ_ԱԳՆ_ն_դատապարտում_է_Իրանի_վրա_հարձակումը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Իրանի վրա հարձակումը և կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել միջազգային իրավունքի նորմերը։ Գերատեսչությունը հայտարարություն է տարածել X սոցիալական ցանցում։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Հունիս 13, 2025 08:20 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳՆ–ն դատապարտում է Իրանի վրա հարձակումը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Իրանի վրա հարձակումը և կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել միջազգային իրավունքի նորմերը։ Գերատեսչությունը հայտարարություն է տարածել X սոցիալական ցանցում։

Իրանի վրա միակողմանի հարձակումը խոր մտահոգություն է առաջացնում։ Հատկապես բանակցությունների հաջորդ փուլի նախաշեմին այն վտանգում է խաղաղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային ընդհանուր կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը»,–ասված է հայտարարության մեջ։

Հայաստանը դատապարտում է Իրանի վրա հարձակումը և անհապաղ դեէսկալացիայի կոչ է անում։ Այս հայտարարությունն արել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան  Սիոնիստական ռեժիմը գիշերը հարձակում է իրականացրել  Իրանի դեմ։

Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։

Իսրայելի ռազմաօդային ուժերը մի քանի հարձակումներ են իրականացրել Իրանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ սպանվել են իրանցի որոշ բարձրաստիճան զինվորականներ և մի շարք միջուկային գիտնականներ։ Հարվածներ են հասցվել Նաթանզի միջուկային օբյեկտին և երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող իրանական զինվորականների տեղակայման վայրերին։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։