Հայաստանի և Հորդանանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i234466-Հայաստանի_և_Հորդանանի_ԱԳ_նախարարները_քննարկել_են_երկկողմ_հարաբերությունների_զարգացման_հարցեր
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2025 13:20 Asia/Tehran
  • Հայաստանի և Հորդանանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ անդրադառնալով օրակարգում առկա նախաձեռնություններին ու նախատեսվող բարձրաստիճան շփումներին։ 

Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ գործարար կապերի, մարդկանց միջև շփումների, տուրիզմի խթանման միջոցով։

 Արարատ Միրզոյանը և Այման Ալ-Սաֆադին մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի, ստեղծված հումանիտար խնդիրների շուրջ։

 Անդրադարձ է կատարվել խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին, այդ ճանապարհին առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման նպատակով գործադրվող ջանքերին։

Մտքեր են փոխանակվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության առանցքային հարցերի շուրջ։