ՀՀ և ԱՄԷ արտգործնախարարները քննարկել են տնտեսական համագործակցության և ներդրումային հարցերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i234570-ՀՀ_և_ԱՄԷ_արտգործնախարարները_քննարկել_են_տնտեսական_համագործակցության_և_ներդրումային_հարցերը
ՀՀ և ԱՄԷ արտգործնախարարները քննարկել են տնտեսական համագործակցության և ներդրումային հարցերը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 10, 2025 18:13 Asia/Tehran
  • ՀՀ և ԱՄԷ արտգործնախարարները քննարկել են տնտեսական համագործակցության և ներդրումային հարցերը

ՀՀ և ԱՄԷ արտգործնախարարները քննարկել են տնտեսական համագործակցության և ներդրումային հարցերը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Աբու Դաբիում ԱՄԷ արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման և ներդրումային հնարավորությունները։ Այս մասին Միրզոյանը գրել է «X» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Աբու Դաբիում ուղեկցելիս մի քանի առանցքային թեմաների շուրջ լավ զրույց ունեցա իմ գործընկեր Աբդուլլահ բին Զայեդի հետ: Մասնավորապես, քննարկեցինք տնտեսական համագործակցությունը և ներդրումները բարելավելու ուղիները։  Տարածաշրջանային խաղաղությունը և փոխկապակցվածությունը կարող են ստեղծել ավելի բարենպաստ միջավայր»,- գրել է Միրզոյանը։