ՀՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար. Իրանի և Հայաստանի անվտանգությունը փոխկապակցված է
https://parstoday.ir/hy/news/armenia-i234584-ՀՀ_խորհրդարանի_արտաքին_հարաբերությունների_հանձնաժողովի_ղեկավար._Իրանի_և_Հայաստանի_անվտանգությունը_փոխկապակցված_է
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հուլիսի 10-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2025 07:47 Asia/Tehran
  • ՀՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար. Իրանի և Հայաստանի անվտանգությունը փոխկապակցված է

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հուլիսի 10-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Իրանի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցության, միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման, տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը  ցավակցություն ու զորակցություն է հայտնել  Աիոնիստական ռեժիմի կողմից վերջերս իրականացված ագրեսիայի նահատակների և զոհերի ընտանիքներին և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը դատապարտում է այդ հարձակումները։ Սարգիս Խանդանյանը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի անվտանգությունը փոխկապակցված է։

Դեսպան Սոբհանին խոսել է 12-օրյա պարտադրված պատերազմի  մասին և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիան դատապարտելու դիրքորոշման համար։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկրների խորհրդարանների միջև հաղորդակցության գործընթացին և կարևորեցին խորհրդարանական հարաբերությունների զարգացումը։