Իրանը ողջունում է ՀՀ արտաքին հարաբերությունների նորմալացումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ․ Սոբհանի
https://parstoday.ir/hy/news/armenia-i234846
Մենք ողջունում ենք ՀՀ արտաքին հարաբերությունների նորմալացումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
(last modified 2025-07-18T07:34:15+00:00 )
Հուլիս 18, 2025 11:04 Asia/Tehran
  • Իրանը ողջունում է ՀՀ արտաքին հարաբերությունների նորմալացումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ․ Սոբհանի

Մենք ողջունում ենք ՀՀ արտաքին հարաբերությունների նորմալացումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Դուք հարևաններ եք, և հարևանները պետք է խաղաղ ապրեն։ Իսկ ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, ապա ձեզ հայտնի է մեր դիրքորոշումը․ մենք դեմ չենք ապաշրջափակմանը, սակայն դա պետք է տեղի ունենա ազգային և տարածքային ամբողջականության պահպանման շրջանակում, և տարածաշրջանի երկրները պետք է օգտվեն դրանից»,-նշել է նա։

Սոբհանին նշել է, որ Հայաստանի իշխանությունները պատերազմի օրերին դատապարտել են անօրինական ագրեսիան․ «Մենք շնորհակալություն ենք հայտնում և բարձր ենք գնահատում ՀՀ կառավարության այս վճռական որոշման համար, ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնում հայերին և բարձր ենք գնահատում նրանց ցուցաբերած համերաշխությունն ու աջակցությունը՝ Իրանի համար այս զգայուն շրջանում։ Դրանով ցույց տվեցին որ ՀՀ կառավարությունը և ժողովուրդը՝ և’ ուրախության, և’ տխրության օրերին Իրանի կառավարության և ժողովրդի կողքին են»։