Փաշինյանն ու ՌԴ վարչապետը հանդիպել են Ալթայում. հայտնի է` ինչ են քննարկել
https://parstoday.ir/hy/news/armenia-i235100-Փաշինյանն_ու_ՌԴ_վարչապետը_հանդիպել_են_Ալթայում._հայտնի_է_ինչ_են_քննարկել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալթայում հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 24, 2025 17:42 Asia/Tehran
  • Փաշինյանն ու ՌԴ վարչապետը հանդիպել են Ալթայում. հայտնի է` ինչ են քննարկել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալթայում հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ալթայ, հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Հանդիպման կադրերը հրապարակվել են Փաշինյանի ֆեյսբուքյան էջում։

ՌԴ կառավարությունը հայտնում է, որ կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում ռուս-հայկական կապերին վերաբերող հարցեր:

«Միշուստինը և Փաշինյանը կարևորել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը»,– ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ օդանավակայանում Փաշինյանին դիմավորել են Ալթայի Հանրապետության ղեկավար Անդրեյ Տուրչակը, Ալթայի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Պրոկոպևը և Գորնի Ալթայի քաղաքապետ Օլգա Սաֆրոնովան։

Փաշինյանն Ալթայում մասնակցելու է Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին։