Իրանը կարող է ներդրումներ կատարել Հայաստանի տարանցիկ ենթակառուցվածքներում. Կովկասի հարցերով իրանցի փորձագետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i235274-Իրանը_կարող_է_ներդրումներ_կատարել_Հայաստանի_տարանցիկ_ենթակառուցվածքներում._Կովկասի_հարցերով_իրանցի_փորձագետ
Հայաստանը ներդրումների կարիք ունի, մասնավորապես՝ ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում, և Իրանը կարող է ներդրումներ կատարել Հայաստանի տարանցիկ ենթակառուցվածքներում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2025 13:29 Asia/Tehran
  • Իրանը կարող է ներդրումներ կատարել Հայաստանի տարանցիկ ենթակառուցվածքներում. Կովկասի հարցերով իրանցի փորձագետ

Հայաստանը ներդրումների կարիք ունի, մասնավորապես՝ ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում, և Իրանը կարող է ներդրումներ կատարել Հայաստանի տարանցիկ ենթակառուցվածքներում։

Ինչպես հայտնում է IRNA-ն, այս մասին Թեհրանի համալսարանի և IRNA գործակալության՝ «Իրան-Հայաստան հարաբերություններ. անցում դեպի նոր տարածաշրջանային և համաշխարհային կարգի» խորագիրը կրող համատեղ հանդիպման ընթացքում նշել է Իսլամական Հանրապետության  արտաքին գործերի նախարարության գիտական հետազոտությունների վարչության պետ Հաբիբոլլահ Մալաքութիֆարը։

«Միջանցքները այսօրվա տնտեսական պատերազմի կարևոր մասն են կազմում, և մենք պետք է դիտարկենք դրանց քննարկումը՝ դաշինքներ ստեղծելու և երկրների հետ հարաբերությունները ընդլայնելու համար»,-նշել է Մալաքութիֆարը՝ անդրադառնալով Հարավային Կովկասի տնտեսական ներուժին։ 

Նա նաև նկատել է, որ Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ Իրանի հարավային ջրերում գտնվող Չաբահարը Սև ծովին կապելու գործում:

Նա ընդգծել է, որ այդ գործում բացի Հայաստանից՝ Թեհրանին անհրաժեշտ է նաև երրորդ գործընկեր՝ մատնանշելով Հնդկաստանը։

 «Մեզ անհրաժեշտ է երրորդ գործընկեր Երևանի հետ հարաբերություններում, և այս ոլորտում, հատկապես՝ միջանցքների հարցում, լավագույն գործընկերը Հնդկաստանն է»,-ասել է Հաբիբոլլահ Մալաքութիֆարը։

 Վերլուծաբանի խոսքով՝ ենթակառուցվածքների զարգացման և ընդլայնման տեսանկյունից Հայաստանը ներդրումների կարիք ունի։ 

«Հայաստանը ներդրումների կարիք ունի, մասնավորապես՝ ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում, և Իրանը կարող է ներդրումներ կատարել Հայաստանի տարանցիկ ենթակառուցվածքներում»,-շեշտել է փորձագետը։ Նա նաև ընդգծել է, որ Երևանն ու Թեհրանը պետք է օգտագործեն Հայաստանի տարանցիկ հնարավորությունները՝ շեշտելով, որ դրա համար անհրաժեշտ է  ավարտին հասցնել Հյուսիս-հարավ միջանցքի հայկական ճյուղը։