ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ու Իրանի դեսպանը համատեղ ծրագրեր են քննարկել
https://parstoday.ir/hy/news/armenia-i235376-ՀՀ_ՏԿԵ_նախարարի_տեղակալն_ու_Իրանի_դեսպանը_համատեղ_ծրագրեր_են_քննարկել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ու Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 01, 2025 11:34 Asia/Tehran
  • ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ու Իրանի դեսպանը համատեղ ծրագրեր են քննարկել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ու Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեսպանը ու փոխնախարարն անդադարձել են տարանցիկ բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացման կարևորությանը։ Մտքեր են փոխանակել այդ ուղղությամբ հնարավոր գործնական քայլերի, ներառյալ՝ սակագնային քաղաքականության վերանայման հնարավորության վերաբերյալ։