Թրամփի, Փաշինյանի և Ալիևի համատեղ հայտարարությունը սպասվում է օգոստոսի 9-ի կեսգիշերին
https://parstoday.ir/hy/news/armenia-i235556-Թրամփի_Փաշինյանի_և_Ալիևի_համատեղ_հայտարարությունը_սպասվում_է_օգոստոսի_9_ի_կեսգիշերին
ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը սպասվում Է Սպիտակ տանը օգոստոսի 9-ին` Երևանի ժամանակով 00։00-ին։
(last modified 2025-08-06T11:00:22+00:00 )
Օգոստոս 06, 2025 14:30 Asia/Tehran
  • Թրամփի, Փաշինյանի և Ալիևի համատեղ հայտարարությունը սպասվում է օգոստոսի 9-ի կեսգիշերին

ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը սպասվում Է Սպիտակ տանը օգոստոսի 9-ին` Երևանի ժամանակով 00։00-ին։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նախնական ժամանակացույցի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ (օգոստոսի 8-ին` Երևանի ժամանակով 22:30): Դրանից հետո՝ ժամը 23:20-ին, կմեկնարկի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը: Եվ արդեն կեսգիշերին համատեղ հայտարարություն է սպասվում։

Ամերիկյան մերձիշխանական լրագրողներին ուղարկված աշխատանքային նամակում եռակողմ հանդիպում անցկացնելու մասին հիշատակում չկա։

Հիշեցնենք` Վաշինգտոնում Կովկասի հարցերով լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն ավելի վաղ  հայտնել էր, որ Բաքուն և Երևանը պատրաստ են արդեն այս շաբաթ Վաշինգտոնում հայտարարել խաղաղության համաձայնագիր կնքելու իրենց մտադրության մասին։ Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է Սպիտակ տանն ընդունել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ Այսօր արդեն միջազգային մամուլը գրեց, թե Հայաստանն ու Ադրբեջանը ուրբաթ Վաշինգտոնում փոխըմբռնման հուշագիր կստորագրեն՝ պարտավորվելով ձգտել խաղաղության։

ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն այսօր հայտնեց, որ Փաշինյանն օգոստոսի 7-8-ին կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ և երկկողմ հանդիպում կունենա Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։