Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս .ՀՀ–ն ինքը պետք է վերահսկի իր սահմանները
https://parstoday.ir/hy/news/armenia-i235718-Կապանում_Իրանի_գլխավոր_հյուպատոս_.ՀՀ_ն_ինքը_պետք_է_վերահսկի_իր_սահմանները
Հայաստանն ինքը պետք է վերահսկողություն իրականացնի իր գծված սահմանների նկատմամբ։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Օգոստոս 10, 2025 19:19 Asia/Tehran
  • Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս .ՀՀ–ն ինքը պետք է վերահսկի իր սահմանները

Հայաստանն ինքը պետք է վերահսկողություն իրականացնի իր գծված սահմանների նկատմամբ։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերվում Սյունիքով «Թրամփի երթուղու» անցնելուն։

«Մենք ներկայացրել ենք մեր դիրքորոշումը ու այն չի փոխելու։ Գեոպոլիտիկ սահմանները տարածաշրջանում երեբեք չեն փոխվելու։ Ինչքան էլ գեղեցիկ անուններով կամ բառերով անվանեն այս ծրագիրը` չի ստացվի։ Հայաստանը պետք է իր գծված սահմանների վրա հսկողություն ունենա։ Մի փոքր խոչընդոտ անգամ Հայաստանի իշխանության նկատմամաբ մեզ համար անընդունելի է»,– ասաց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս՝ Մորթեզա Աբեդին Վարամինը:

Հայաստանն ու Իրանը երկու հնագույն պետություններ են, դրանք գոյություն են ունեցել դեռ այն ժամանակ, երբ որոշ արևելյան հարևաններ դեռ չկային, հիշեցրել Է դիվանագետը: Երևանն ու Թեհրանն իրենք են ընդունակ լուծել իրենց հարցերը։