Երևանում կանցկացվի Իրան- Հայաստան գործարար համաժողով
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանի՝ Հայաստան այցի շրջանակներում Երևանում օգոստոսի 19-ին կանցկացվի գործարար համաժողով։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Իրանական կողմից գործարար համաժողովին մասնակցության ցանկություն են հայտնել՝ արդյունաբերական, ճանապարհաշինության, գյուղատնտեսական, մատակարարման, դեղագործական, ինժեներական ծառայությունների, թեթև արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչներ։
Օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի գործարար համաժողով՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի` օգոստոսի 18-21-ը Հայաստան նախատեսված այցի շրջանակներում։
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև ս․թ․ օգոստոսի 14-ը գրանցվել։
ԻԻՀ նախագահի այցը Հայաստան նախատեսված է օգոստոսի 18-21-ը։