Փաշինյանը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին
https://parstoday.ir/hy/news/armenia-i236154-Փաշինյանը_կմասնակցի_Շանհայի_համագործակցության_կազմակերպության_գագաթնաժողովին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
(last modified 2025-08-22T12:22:35+00:00 )
Օգոստոս 22, 2025 15:52 Asia/Tehran
  • Փաշինյանը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու հրավեր են ստացել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը:

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Տյանցզին քաղաքում: 

ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 20 օտարերկրյա պետությունների ղեկավարներ և 10 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառմանը հրավիրված են Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Հայաստանի, Հնդկաստանի ղեկավարներ:

https://tert.am/am/news/2025/08/22/nikol-pashinyan/4241106