ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին կմեկնի ԻԻՀ
https://parstoday.ir/hy/news/armenia-i236380-ՀՀ_Անվտանգության_խորհրդի_քարտուղարին_կմեկնի_ԻԻՀ
ՀՀ ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիից հրավեր է ստացել աշխատանքային այցով մեկնելու Իրան։ Այս մասին ԱԽ քարտուղարը գրել է իր ֆեյսբեքյուն էջում։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Օգոստոս 28, 2025 17:26 Asia/Tehran
  • ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին կմեկնի  ԻԻՀ

ՀՀ ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիից հրավեր է ստացել աշխատանքային այցով մեկնելու Իրան։ Այս մասին ԱԽ քարտուղարը գրել է իր ֆեյսբեքյուն էջում։

Գրիգորյանը նշել է, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել Լարիջանիի հետ։

 Հեռախոսազրույցի ընթացքում Լարիջանին հայտնել է, որ Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն  ունեն:

 Նա հավելել է, որ Իրան -Հայաստան երկկողմ համագործակցությունը միշտ դրական արդյունք է ունեցել, և որ պատրաստ է իր ներդրումն ունենալ բազմաոլորտ համագործակցության շրջանակներում:

« ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև հաստատված են ինստիտուցիոնալ կապեր և վստահություն եմ հայտնել, որ գործող պայմանավորվածությունների իրագործումը կշարունակվի, իսկ համագործակցության նոր ուղղությունները մոտ ապագայում կնախանշվեն»,– գրել է Արմեն Գրիգորյանը։