ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին կմեկնի ԻԻՀ
ՀՀ ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիից հրավեր է ստացել աշխատանքային այցով մեկնելու Իրան։ Այս մասին ԱԽ քարտուղարը գրել է իր ֆեյսբեքյուն էջում։
Գրիգորյանը նշել է, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել Լարիջանիի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում Լարիջանին հայտնել է, որ Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն:
Նա հավելել է, որ Իրան -Հայաստան երկկողմ համագործակցությունը միշտ դրական արդյունք է ունեցել, և որ պատրաստ է իր ներդրումն ունենալ բազմաոլորտ համագործակցության շրջանակներում:
« ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև հաստատված են ինստիտուցիոնալ կապեր և վստահություն եմ հայտնել, որ գործող պայմանավորվածությունների իրագործումը կշարունակվի, իսկ համագործակցության նոր ուղղությունները մոտ ապագայում կնախանշվեն»,– գրել է Արմեն Գրիգորյանը։