Կարեն Անդրեասյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրիկին հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i236640-Կարեն_Անդրեասյանը_հանդիպել_է_ՌԴ_դեսպան_Սերգեյ_Կոպիրիկին_հետ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Տեղեկությունը հայտնում են նրա գրասենյակից։
(last modified 2025-09-04T15:50:50+00:00 )
Սեպտեմբեր 04, 2025 19:20 Asia/Tehran
  • Կարեն Անդրեասյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրիկին հետ

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Տեղեկությունը հայտնում են նրա գրասենյակից։

«Կոպիրկինը ջերմորեն շնորհավորել է Կարեն Անդրեասյանին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ կայուն համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում նրանք քննարկել են մի շարք կարևոր միջպետական իրավական հարցեր, անդրադարձել ընթացիկ գործերին։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն ու ՌԴ դեսպանը կարևորել են քննարկումների ու տարբեր ձևաչափերով կարծիքների փոխանակման շարունակականությունը:

Հիշեցնենք` Կարեն Անդրեասյանը Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ է նշանակվել օգոստոսի 30-ին։ 

Կարեն Անդրեասյանը 2011–16 թթ–ին եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, 2021–22 թթ–ին` ՀՀ արդարադատության նախարարը։