Ռուսաստանն ակնկալում է հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում շարունակել երկխոսությունը Հայաստանի հետ. Զախարովա
https://parstoday.ir/hy/news/armenia-i236926-Ռուսաստանն_ակնկալում_է_հաղորդակցությունների_ապաշրջափակման_համատեքստում_շարունակել_երկխոսությունը_Հայաստանի_հետ._Զախարովա
Ռուսաստանն ակնկալում է հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում շարունակել երկխոսությունը Հայաստանի հետ: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «Թրամփի ուղին»:
(last modified 2025-09-12T12:28:58+00:00 )
Սեպտեմբեր 12, 2025 15:58 Asia/Tehran
  • Ռուսաստանն ակնկալում է հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում շարունակել երկխոսությունը Հայաստանի հետ. Զախարովա

Ռուսաստանն ակնկալում է հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում շարունակել երկխոսությունը Հայաստանի հետ: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «Թրամփի ուղին»:

Արտգործնախարարության ներկայացուցչի խոսքով՝ իրական պատկերացում, թե ինչպես է գործելու նախագիծը, հնարավոր է միայն դրա մանրամասներն ուսումնասիրելուց հետո:

«Անհրաժեշտ է նաև հաշվի առնել մի շարք լրացուցիչ գործոններ. Հայաստանը ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքի մաս է կազմում, «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կառավարում է Հայաստանի երկաթուղային ցանցերը, ՌԴ սահմանապահները պահպանում են սահմանը այն տարածքում, որտեղով ենթադրաբար կանցնի նշված երթուղին»:

https://tert.am/am/news/2025/09/12/zaxarova/4243292