ՀՀ–ն կարևորում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության մանդատի իրացումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i237144-ՀՀ_ն_կարևորում_է_Քիմիական_զենքի_արգելման_կազմակերպության_մանդատի_իրացումը
Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպում է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերնանդո Արիասի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
(last modified 2025-09-18T14:50:26+00:00 )
Սեպտեմբեր 18, 2025 18:20 Asia/Tehran
  • ՀՀ–ն կարևորում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության մանդատի իրացումը

Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպում է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերնանդո Արիասի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Ըստ ԱԳՆ-ի` զրուցակիցները քննարկել են ՔԶԱԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր։

«Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորություն է տալիս կազմակերպության գործունեությանը Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը՝ ՔԶԱԿ մանդատի իրականացման և այդ նպատակով միջազգային արդյունավետ փոխգործակցության և առկա փորձի կիրառման միջոցով»,– ասված է հայտարարությունում։

Տեղեկացվում է, որ նախարար Միրզոյանը և Ֆերնանդո Արիասը մտքեր են փոխանակել միջազգային հարաբերությունների դինամիկ զարգացող պայմաններում շարունակական ու նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության կիրառման հետ կապված հարցերի։