ՌԴ և ՀՀ ԱԳՆ-ները խորհրդակցություններ են անցկացրել միջազգային-իրավական հարցերի շուրջ
Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարությունները իրականացրել են խորհրդակցություններ, որոնք նվիրված են եղել միջազգային-իրավական բնույթի թեմաներին։
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ հանդիպումը կայացել է 2025-2026 թվականների կոնսուլտացիաների ծրագրի շրջանակում։
Ռուսական կողմի պատվիրակությունը ղեկավարել է ՌԴ ԱԳՆ իրավական դեպարտամենտի տնօրեն Մաքսիմ Մուսիխինը, իսկ հայկական պատվիրակությունը՝ ՀՀ ԱԳՆ միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ Նելլի Սարոյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Կողմերը քննարկման առարկա են դարձրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ ընդգրկելով միջազգային արդարադատության, այդ թվում նաև քրեական իրավունքի ոլորտում դիտվող միտումները, ինչպես նաև համագործակցությունը ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակում։
Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շարունակել մի շարք ոլորտային նախաձեռնությունների քննարկումը։