ՌԴ և ՀՀ ԱԳՆ-ները խորհրդակցություններ են անցկացրել միջազգային-իրավական հարցերի շուրջ
https://parstoday.ir/hy/news/armenia-i237510-ՌԴ_և_ՀՀ_ԱԳՆ_ները_խորհրդակցություններ_են_անցկացրել_միջազգային_իրավական_հարցերի_շուրջ
Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարությունները իրականացրել են խորհրդակցություններ, որոնք նվիրված են եղել միջազգային-իրավական բնույթի թեմաներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2025 14:31 Asia/Tehran
  •  ՌԴ և ՀՀ ԱԳՆ-ները խորհրդակցություններ են անցկացրել միջազգային-իրավական հարցերի շուրջ

Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարությունները իրականացրել են խորհրդակցություններ, որոնք նվիրված են եղել միջազգային-իրավական բնույթի թեմաներին։

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ հանդիպումը կայացել է 2025-2026 թվականների կոնսուլտացիաների ծրագրի շրջանակում։

Ռուսական կողմի պատվիրակությունը ղեկավարել է ՌԴ ԱԳՆ իրավական դեպարտամենտի տնօրեն Մաքսիմ Մուսիխինը, իսկ հայկական պատվիրակությունը՝ ՀՀ ԱԳՆ միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ Նելլի Սարոյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Կողմերը քննարկման առարկա են դարձրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ ընդգրկելով միջազգային արդարադատության, այդ թվում նաև քրեական իրավունքի ոլորտում դիտվող միտումները, ինչպես նաև համագործակցությունը ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակում։

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շարունակել մի շարք ոլորտային նախաձեռնությունների քննարկումը։