Տոկաևը Փաշինյանին է հանձնել Ղազախստանի բարձրագույն պետական մրցանակը
https://parstoday.ir/hy/news/armenia-i239526-Տոկաևը_Փաշինյանին_է_հանձնել_Ղազախստանի_բարձրագույն_պետական_մրցանակը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարգևատրել է «Ալտին Կիրան» («Ոսկե արծիվ») շքանշանով՝ երկրի բարձրագույն պետական պարգևով։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը։
(last modified 2025-11-21T14:26:10+00:00 )
Նոյեմբեր 21, 2025 17:56 Asia/Tehran
  • Տոկաևը Փաշինյանին է հանձնել Ղազախստանի բարձրագույն պետական մրցանակը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարգևատրել է «Ալտին Կիրան» («Ոսկե արծիվ») շքանշանով՝ երկրի բարձրագույն պետական պարգևով։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը։

Պարգևատրման արարողության ժամանակ իր ելույթում Տոկաևը Փաշինյանին անվանել է իսկական համազգային առաջնորդ՝ նշելով նրա ներդրումը Հայաստանի կայուն զարգացման, միջազգային հեղինակության ամրապնդման և Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի առաջմղման գործում:

Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները դուրս են գալիս ռազմավարական գործընկերության մակարդակի:

Ի նշան երկկողմ համագործակցության զարգացման գործում Փաշինյանի դերի՝ Տոկաևը նրան հանձնել է Ղազախստանի բարձրագույն պետական պարգևը:

Իր հերթին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և Ղազախստանի ժողովրդին երկրի բարձրագույն պարգևի համար:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ պարգևը կնպաստի երկկողմ հարաբերությունների և ողջ տարածաշրջանի զարգացմանը: Նա նաև նշել է, որ պարգևատրումն ընկալում է որպես հայ ժողովրդի նկատմամբ հատուկ հարգանքի նշան:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով ժամանել է Ղազախստան: Նոյեմբերի 21-ին կայացել են Փաշինյանի բանակցությունները Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: