Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումներ Թեհրանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i240230-Ավետիք_Իսահակյանի_150_ամյակի_հոբելյանական_միջոցառումներ_Թեհրանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և Իրանում ՀՀ դեսպանության համագործակցությամբ Թեհրանում անցկացվել են Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ։
(last modified 2025-12-10T09:23:37+00:00 )
Դեկտեմբեր 10, 2025 12:53 Asia/Tehran
  • Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումներ Թեհրանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և Իրանում ՀՀ դեսպանության համագործակցությամբ Թեհրանում անցկացվել են Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ։

Իրանի ազգային գրադարանում և արխիվում տեղի է ունեցել Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի պարսկերեն հրատարակության շնորհանդեսը։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը և պոեմի պարսկերեն թարգմանիչ Նորայր Մեհրաբյանը, Իրանի ազգային գրադարանի և արխիվի ղեկավար Ղոլամռեզա Ամիրխանին, Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը։

Թեհրան այցի շրջանակում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը հանդիպել է Իրանի ազգային գրադարանի և արխիվի տնօրենի հետ։ Նա Իրանի ազգային գրադարանում վերջերս բացված Հայկական անկյունին նվիրել է Իսահակյանի ստեղծագործությունների նոր հրատարակությունները։

Հոբելյանական միջոցառումների շրջանակում Թեհրանի «Րաֆֆի» միության դահլիճում կազմակերպվել է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։