Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը
https://parstoday.ir/hy/news/armenia-i240576-Ադրբեջանից_Հայաստան_է_ժամանել_նավթամթերքով_բեռնված_գնացքը
Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
(last modified 2025-12-19T12:23:47+00:00 )
Դեկտեմբեր 19, 2025 15:53 Asia/Tehran
  • Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը

Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հերթական արդյունքն է տալիս տնտեսական համագործակցության խթանմամբ:

Նոյեմբերի 28-ին Գաբալայում երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որի համաձայն՝ Հայաստանին է մատակարարվում 22 վագոն բենզին։

Նախաձեռնությունն առանձնապես կարևոր է նաև երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման համատեքստում։

https://tert.am/am/news/2025/12/19/armenia-azerbaijan/4254192