Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում չկիրառելու հույսով. Նիկոլ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i241342-Հայաստանը_սպառազինություն_է_ձեռք_բերում_չկիրառելու_հույսով._Նիկոլ_Փաշինյան
Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում չկիրառելու հույսով։ Այսօր ԱԱԾ աշխատողի օրվան նվիրված միջոցառմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ԱԱԾ ուժային կարողությունները պետք է զարգանան, և պետությունը դրա համար անում է հնարավորը։
(last modified 2026-01-08T14:33:43+00:00 )
Հունվար 08, 2026 18:03 Asia/Tehran
  • Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում չկիրառելու հույսով. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում չկիրառելու հույսով։ Այսօր ԱԱԾ աշխատողի օրվան նվիրված միջոցառմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ԱԱԾ ուժային կարողությունները պետք է զարգանան, և պետությունը դրա համար անում է հնարավորը։

«Բայց էլի եմ ասում՝ մեր ձեռք բերած սպառազինությունները, ռազմական տեխնիկան և այլն ձեռք ենք բերում չկիրառելու հույսով և նպատակով։  Սա շատ կարևոր է, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունը պետք է շատ հզոր ուժային բաղադրիչներ ունենա, հատուկ նշանակության զորքերը պետք է շատ մեծ կարողություններ ունենան, բայց ուժի կիրառման անհրաժեշտությունից խուսափելը պետք է լինի Ազգային անվտանգության ծառայության հիմնական անելիքը»,– ասել է Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ նաև ՀՀ-ում թմրանյութերի ապօրինի շրջանառությանը՝ ընդգծելով, որ չի կարելի մխիթարվել նրանով, որ դա ամբողջ աշխարհում առկա խնդիր է։

«Թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված խնդիրները լուրջ են։   Մենք պետք է հասկանանք, որ դա ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է»,– ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ պետք է կենտրոնանալ ներմուծման և արտադրական շղթաների բացահայտման վրա։