ՀՀ–ն շարունակելու է արդիականացնել ռուսական սպառազինությունը. պաշտպանության նախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i241482-ՀՀ_ն_շարունակելու_է_արդիականացնել_ռուսական_սպառազինությունը._պաշտպանության_նախարար
Նախարարի խոսքով` ռազմական տեխնիկան հետևողականորեն թարմացվում և ադապտացնում է սպառազինության նոր համակարգերին:
(last modified 2026-01-13T08:23:56+00:00 )
Հունվար 13, 2026 11:53 Asia/Tehran
  • ՀՀ–ն շարունակելու է արդիականացնել ռուսական սպառազինությունը. պաշտպանության նախարար

Նախարարի խոսքով` ռազմական տեխնիկան հետևողականորեն թարմացվում և ադապտացնում է սպառազինության նոր համակարգերին:

Հայաստանը շարունակելու է ավելի վաղ ձեռք բերված ռուսական սպառազինության արդիականացումը։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ռազմական տեխնիկայի տեխնիկական սպասարկման մասին հարցին։

Նրա խոսքով՝ Սու-30 կործանիչների համար կա զինամթերքի բավարար պաշար, միաժամանակ սպասվում են լրացուցիչ մատակարարումներ: Պապիկյանն ընդգծեց, որ այդ ինքնաթիռները մարտական առումով բարձր արդյունավետություն ունեն։

«Սու-30–ները լավ կործանիչներ են, կարծում եմ` կարող են մեծ դեր ունենալ մեր երկրի հակաօդային և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում», — հայտարարեց նախարարը։

Պապիկյանն ընդգծեց, որ ՀՀ զինված ուժերը շարունակելու է զինվել նոր, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող տեխնիկայով: Բայց դա չի նշանակում հրաժարվել նախկինում ձեռք բերված սպառազինությունից։

«Մենք շարունակում ենք թարմացնել և ադապտացնել այդ տեխնիկան սպառազինության նոր համակարգերին։ Դա մեր այսօրվա ռեսուրսն է, իսկ արդիականացումը իր հերթին կարող է ունենալ մեծ նշանակություն։ Սա իրենից արժեք է ներկայացնում, և իրենից արծեք ներկայացնող յուրաքանչյուր սպառազինություն կարևոր է մեզ համար»,– ընդգծեց Պապիկյանը։

Նախարարը նաև հիշեցրեց, որ վերջին տարիներին Հայաստանի առանցքային ռազմատեխնիկական գործընկերներից մեկը դարձել է Հնդկաստանը, որտեղից գնվել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրետանային համակարգեր և զենիթահրթիռային համալիրներ: Հայաստանը սպառազինության առանձին տեսակներ է ձեռք բերել նաև Ֆրանսիայից։