ՀՀ–ն սպառազինության հարցում չի պատրաստվում մրցավազքի մեջ մտնել Ադրբեջանի հետ․ Պապիկյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i241484-ՀՀ_ն_սպառազինության_հարցում_չի_պատրաստվում_մրցավազքի_մեջ_մտնել_Ադրբեջանի_հետ_Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարարը նշում է, որ ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետի կրճատումը չի ենթադրում բանակի կրճատում:
(last modified 2026-01-13T08:29:55+00:00 )
Հունվար 13, 2026 11:59 Asia/Tehran
  • ՀՀ–ն սպառազինության հարցում չի պատրաստվում մրցավազքի մեջ մտնել Ադրբեջանի հետ․ Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարարը նշում է, որ ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետի կրճատումը չի ենթադրում բանակի կրճատում:

Հայաստանը չի պատրաստվում մրցավազքի մեջ մտնել Ադրբեջանի հետ։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ինչ վերաբերում է սպառազինության ձեռքբերմանը, ապա մենք չենք պատրաստվում մրցավազքի մեջ մտնել որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջան հետ։ Սա մեր կառավարության դիրքորոշումն է»,- ասաց նա։

Ըստ Պապիկյանի՝ դա միաժամանակ չի նշանակում, որ Հայաստանը դադարեցնում է զենքի, ռազմական տեխնիկային գնումներն ու բանակի արդիականացումը։
Նա նաև նշեց, որ ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետի կրճատումը չի ենթադրում բանակի կրճատում. ՀՀ ԶՈւ-ն աստիճանաբար ավելացնելու է պայմանագրային զինծառայողների մասնաբաժինը։ Պապիկյանը վստահ է՝ այսպիսով հայկական բանակը հետևողականորեն վերափոխվելու է պրոֆեսիոնալ բանակի: