Ադրբեջանցին չի ստուգում հայ զինվորին․ Պապիկյանը՝ Սև լճի հատվածում տիրող իրավիճակի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i241500-Ադրբեջանցին_չի_ստուգում_հայ_զինվորին_Պապիկյանը_Սև_լճի_հատվածում_տիրող_իրավիճակի_մասին
ՀՀ ՊՆ-ն հասանելիություն չունի Սև լճի դիրքին, իսկ ադրբեջանական զինծառայողները չեն ստուգում հայ զինծառայողներին։
(last modified 2026-01-13T10:58:43+00:00 )
Հունվար 13, 2026 14:28 Asia/Tehran
  • Ադրբեջանցին չի ստուգում հայ զինվորին․ Պապիկյանը՝ Սև լճի հատվածում տիրող իրավիճակի մասին

ՀՀ ՊՆ-ն հասանելիություն չունի Սև լճի դիրքին, իսկ ադրբեջանական զինծառայողները չեն ստուգում հայ զինծառայողներին։

Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Սև լճի հատվածում տիրող իրավիճակին։

Նշենք, որ տեղեկություններ են շրջանառվում, թե ադրբեջանական զինծառայողները Սև լճի դիրքում ոտքից գլուխ ստուգում են հայ զինծառայողներին։

«Հերքում եմ, հերքում եմ և հերքում եմ այդ տեղեկությունը։ Դեռևս 2021 թվականի մայիսին ստեղծվել է մի իրավիճակ, խոսքը Սև լճի դիրքի մասին է, որին հասանելիություն չունենք։ Ընտրությունը հետևյալն է՝ կա՛մ պիտի թողնենք դիրքը, կա՛մ պիտի անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Սա նոր չէ, հստակ է, ու ես չեմ դրա հեղինակը և միակ շահառուն։ Դիրքը թողնելու պարագայում դուք ինձ մեղադրելու եք հայրենիքի ինչ-որ հատված զիջելու մեջ»,- նշեց Պապիկյանը։

Նրա խոսքով՝ այսօր հայ զինվորներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, այսպես կոչված «բլոկ պոստով»։

Եզրափակելով խոսքը՝ Պապիկյանը ևս մեկ անգամ վստահեցրեց՝ ադրբեջանական զինծառայողները հայ զինծառայողներին չեն ստուգում Սև լճի դիրքում։