Փաշինյանը մեկնել է Շվեյցարիա` մասնակցելու Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i241824-Փաշինյանը_մեկնել_է_Շվեյցարիա_մասնակցելու_Խաղաղության_խորհրդի_կանոնադրության_ստորագրմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-01-22T06:50:42+00:00 )
Հունվար 22, 2026 10:20 Asia/Tehran
  • Փաշինյանը մեկնել է Շվեյցարիա` մասնակցելու Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Հունվարի 22–ին վարչապետը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ կմասնակցի Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը»,– ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք` ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Գազայի հարցով Խաղաղության խորհուրդ ստեղծելու մասին և խոստացել շուտով հրապարակել դրա կազմը։ Նա Խաղաղության խորհրդին միանալու հրավեր է ուղարկել շուրջ 60 երկրի ղեկավարների, այդ թվում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։