Թեհրանի ամենամեծ հայկական եկեղեցում նշել են Սուրբ Սարգսի տոնը
https://parstoday.ir/hy/news/armenia-i242256-Թեհրանի_ամենամեծ_հայկական_եկեղեցում_նշել_են_Սուրբ_Սարգսի_տոնը
Սուրբ Սարգսի տոնի առթիվ տոնական արարողություն է տեղի ունեցել շաբաթ երեկոյան՝ հունվարի 31-ին, Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում՝ եպիսկոպոս Սեպուհ Սարգսյանի և մի խումբ թեհրանահայերի մասնակցությամբ, հայտնում է IRNA գործակալությունն։
(last modified 2026-02-01T11:54:06+00:00 )
Փետրվար 01, 2026 15:24 Asia/Tehran
  • Թեհրանի ամենամեծ հայկական եկեղեցում նշել են Սուրբ Սարգսի տոնը

Սուրբ Սարգսի տոնի առթիվ տոնական արարողություն է տեղի ունեցել շաբաթ երեկոյան՝ հունվարի 31-ին, Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում՝ եպիսկոպոս Սեպուհ Սարգսյանի և մի խումբ թեհրանահայերի մասնակցությամբ, հայտնում է IRNA գործակալությունն։

Սուրբ Սարգիս եկեղեցին, որը Թեհրանի ամենամեծ հայկական եկեղեցին է, գտնվում է Քարիմխան Զանդի փողոցում։

«Սուրբ Սարգիսը հայ ժողովրդի պատմության կարևորագույն դեմքերից է, որն ապրել է մեր թվարկության IV դարում։ Նա իր որդու հետ մահապատժի է ենթարկվել քրիստոնեություն քարոզելու մեղադրանքով», գրում է իրանական լրատվամիջոցը։

Սիրո բարեխոս Սուր Սարգսի տոնը այս տարի նշվել  է հունվարի 31-ին։  Եկեղեցական այս տոնը շարժական է համարվում․ նշվում է Սուրբ Զատիկից 63 օր առաջ, սովորաբար՝ հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։