Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր
Փետրվար 05, 2026 17:53 Asia/Tehran
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը պաշտպանության նախարարության վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընթացքին, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
Պիտակ