Հայաստանը և Լեհաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի կստորագրեն
https://parstoday.ir/hy/news/armenia-i243028-Հայաստանը_և_Լեհաստանը_ռազմատեխնիկական_համագործակցության_համաձայնագրի_կստորագրեն
ՀՀ պաշտպանության նախարարությունը Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի կստորագրի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
(last modified 2026-02-19T07:16:00+00:00 )
Փետրվար 19, 2026 10:46 Asia/Tehran
  • Հայաստանը և Լեհաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի կստորագրեն

ՀՀ պաշտպանության նախարարությունը Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի կստորագրի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Համաձայնագրի ստորագրումը կհամալրի փոխգործակցության օրակարգը՝ հիմքեր ստեղծելով պաշտպանական երկու գերատեսչությունների միջև սերտ համագործակցության համար, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու գործին»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Համաձայնագրի նպատակն է նաև հաստատել ռազմատեխնիկական բնագավառում կողմերի միջև համագործակցության հիմնական սկզբունքները և ընթացակարգերը, համաձայն որի կողմերը կհամագործակցեն հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխշահավետության սկզբունքների հիման վրա:

Նշվում է, որ Հայաստանի և Լեհաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության իրավական հիմքը հանդիսանում է Վարշավայում 2004 թ. սեպտեմբերի 6–ին ՀՀ––ի և Լեհաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագիրը պաշտպանության բնագավառում համագործակցության մասին: