Թեհրան-Երևան պաշտպանական համագործակցության ընդլայնում. հանդիպել են Իրանի և Հայաստանի պաշտպանության նախարարները
https://parstoday.ir/hy/news/armenia-i243238-Թեհրան_Երևան_պաշտպանական_համագործակցության_ընդլայնում._հանդիպել_են_Իրանի_և_Հայաստանի_պաշտպանության_նախարարները
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
(last modified 2026-02-24T08:37:09+00:00 )
Փետրվար 24, 2026 12:07 Asia/Tehran
  • Թեհրան-Երևան պաշտպանական համագործակցության ընդլայնում. հանդիպել են Իրանի և Հայաստանի պաշտպանության նախարարները

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։

Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել են փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: 

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ: