Հայաստանում 2026 թվականի ընտրություններին ընդառաջ փոխվել են քաղաքական խաղի կանոնները
https://parstoday.ir/hy/news/armenia-i243258-Հայաստանում_2026_թվականի_ընտրություններին_ընդառաջ_փոխվել_են_քաղաքական_խաղի_կանոնները
2026 թվականի հունիսին կայանալիք  խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանը բախվում է ընտրական օրենսդրության լայնածավալ փոփոխությունների։
(last modified 2026-02-25T12:24:36+00:00 )
Փետրվար 24, 2026 14:15 Asia/Tehran
  • Հայաստանում 2026 թվականի ընտրություններին ընդառաջ փոխվել են քաղաքական խաղի կանոնները

2026 թվականի հունիսին կայանալիք  խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանը բախվում է ընտրական օրենսդրության լայնածավալ փոփոխությունների։

Փոփոխությունները ներառում են արդյունքների հրապարակումից հետո կոալիցիաներ կազմելու սահմանափակումների վերացումը, կուսակցությունների և դաշինքների համար անցողիկ շեմի փոփոխումը, կոալիցիաների ընտրագրավի չափի ավելացումը և ընտրությունների ընթացքում կուսակցությունների հետ կապված բարեգործական գործունեության արգելքը, որոնք, ըստ պաշտոնյաների, վերաիմաստավորում են քաղաքական մրցակցության շրջանակը։

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոր փոփոխությունների համաձայն՝ ընտրություններից հետո շեմը հաղթահարած կուսակցությունների համար միմյանց միանալու թվային սահմանափակումը վերացվել է։ Եթե մինչև այս խորհրդարան անցած ուժերից մեկին կոալիցիա կազմելու համար կարող էր միանալ ընտրական շեմը հաղթահարած առավելագույնը երկու ուժ, այժմ նման սահմանափակում չկա։ Կոալիցիա կազմելու հնարավորություն առաջինը ստանում է ամենաշատ քվե ստացած ուժը: Եթե 9 օրվա ընթացքում չի ձևավորվում կոալիցիա, որի արդյունքում ձայների քանակը կդառնա 52 տոկոս, ապա հաջորդող 5 օրերին այդ հնարավորությունն արդեն տրվում է ավելի քիչ ձայներ ստացած կուսակցություններին կամ այլ ուժերին:

Կուսակցությունների անցող շեմը  5%-ից իջեցվել է մինչև 4%, մինչդեռ երեք կուսակցություններից բաղկացած կոալիցիաների համար անցողիկ շեմը բարձրացվել է մինչև 8, իսկ ավելի մեծ կոալիցիաների համար՝ մինչև 10 տոկոս։ Կոալիցիաների ընտրագրավի չափն ավելացել է՝ 10 միլիոնից դառնալով 15 միլիոն, իսկ անկախ կուսակցությունների համար  հակառակը՝ 10 միլիոնից դարձել է 7.5 միլիոն:

Մյուս կողմից, կուսակցությունների հետ կապված  կառույցների կողմից իրականացվող ցանկացած բարեգործական գործունեություն արգելվել է մինչև վերջնական արդյունքների հրապարակումը, ինչը հանգեցրել է կառավարության և ընդդիմության միջև նոր քաղաքական հակամարտության: Քաղաքական ուժերի գրանցումները ԿՀԸ-ում կավարտվեն մայիսի 3-ին, քարոզարշավը կմեկնարկի մայիսի 8-ին: