«Ամոթ, ամոթ». ընդդիմությունը պահանջում է չեղարկել ընտրությունների արդյունքները
Հունիս 15, 2026 09:20 Asia/Tehran
ԿԸՀ-ի մոտ հավաքված քաղաքացիները վրդովվեցին այն որոշումից, որի համաձայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի անցնում խորհրդարան:
ԲՀԿ թեկնածու Մանուկ Սուքիասյանը հանրությանը հայտնեց ԿԸՀ որոշումը, որից հետո բազմությունը սկսեց բացականչել «ամոթ»:
Սուքիասյանն ասաց, որ նման խայտառակ ընտրությունները չեն կարող տեղ ունենալ հայ իրականության մեջ, և իրենք պահանջում են չեղարկել ընտրությունների արդյունքները:
Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր 4% ձայն, սակայն 3 տեղամասերի քվեարկությունը անվավեր ճանաչելուց հետո կուսակցությունը կորցրեց 213 ձայն և չանցավ խորհրդարան:
Ընդդիմությունը պահանջում է վերաքվեարկություն կազմակերպել կամ նոր ընտրություններ նշանակել: