Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է․ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i246700-Հայաստանի_և_Ադրբեջանի_միջև_հակամարտությունն_ավարտվել_է_Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է։ Այս մասին հունիսի 16-ին կայացած Ազգային ժողովի նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
(last modified 2026-06-16T16:02:17+00:00 )
Հունիս 16, 2026 18:24 Asia/Tehran
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է․ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է։ Այս մասին հունիսի 16-ին կայացած Ազգային ժողովի նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2026 թվականի ընտրությունների արդյունքներով Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը»,- նշել է կառավարության ղեկավարը։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն արդեն իսկ նոր թափ է հաղորդել տնտեսական զարգացմանը։ «Մարդիկ պետք է տեսնեն տնտեսական աճն իրենց առօրյա կյանքում։ Այդ իսկ պատճառով ես որոշում եմ կայացրել Հայաստանում բարձրացնել կենսաթոշակները»,- ասել է վարչապետը։