Ո՞ր փուլում է Հայաստան–Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագիրը. դեսպանի պատասխանը
ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ Հայաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի տեքստը նախապատրաստման և համաձայնեցման փուլում է:
Դեսպանն ընդգծել է, որ փաստաթղթի ստորագրումը թույլ կտա երկու երկրների համագործակցությունը նոր մակարդակի հասցնել և լրացուցիչ հնարավորություններ կստեղծի:
Շիրղոլամին նշել է, որ անցյալ շաբաթ Իրանի նախագահ Փեզեշքիանը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ կարևորել է համաձայնագրի շուտափույթ ստորագրման անհրաժեշտությունը:
Դեսպանը հույս է հայտնել, որ սեղմ ժամկետում տեքստը կվերջնականացվի, և Իրանը սիրով կհյուրընկալի ՀՀ վարչապետին՝ փաստաթղթի ստորագրման համար:
Իրանն իր կողմից վճռական քայլեր է ձեռնարկում փաստաթղթի ստորագրման ուղղությամբ: