Կաթողիկոսն առաջին անգամ չի մասնակցի ԱԺ անդրանիկ նիստին. «Հրապարակ»
https://parstoday.ir/hy/news/armenia-i247818-Կաթողիկոսն_առաջին_անգամ_չի_մասնակցի_ԱԺ_անդրանիկ_նիստին._Հրապարակ
ՀՀ պատմության մեջ առաջին անգամ Ամենայն հայոց կաթողիկոսը չի մասնակցի նոր գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի անդրանիկ նիստին։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
(last modified 2026-07-18T07:19:30+00:00 )
Հուլիս 18, 2026 10:38 Asia/Tehran
  • Կաթողիկոսն առաջին անգամ չի մասնակցի ԱԺ անդրանիկ նիստին. «Հրապարակ»

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ Ամենայն հայոց կաթողիկոսը չի մասնակցի նոր գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի անդրանիկ նիստին։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթի տեղեկություններով՝ մինչ այս պահը Մայր աթոռը հրավեր չի ստացել։

«Իշխանական թիմում չեն պատրաստվում հատուկ հրավեր ուղարկել վեհափառին և դա փորձելու են բխեցնել օրենքից, որ կաթողիկոսի ներկայությունը ոչ թե կանոնակարգի իմպերատիվ պահանջն է, այլ գրված է՝ «իրավունք ունի ելույթ ունենալ»»,- գրում է պարբերականը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն ՀՀ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը։

Հիշեցնենք, որ վեհափառը ելույթ է ունեցել ԱԺ բոլոր գումարումների, այդ թվում՝ նախորդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի առաջին նիստի ժամանակ՝ հայրապետական օրհնանք հղելով պատգամավորներին։

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը գումարվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, ուստի 9-րդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքները կսկսի օգոստոսի 3-ին։: Նորընտիր խորհրդարանն ունի 105 պատգամավոր, ներկայացված են 3 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստան» դաշինք (29 մանդատ), «Հայաստան» դաշինք (12 մանդատ)։