Հայ մարզիկներն Ադրբեջանում են
https://parstoday.ir/hy/news/armenia-i248136-Հայ_մարզիկներն_Ադրբեջանում_են
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև Մ17 տարեկանների հավաքականը` 10 մարզիկով, ժամանել է Բաքու՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
(last modified 2026-07-26T11:12:48+00:00 )
Հուլիս 26, 2026 14:19 Asia/Tehran
  •  Հայ մարզիկներն Ադրբեջանում են

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև Մ17 տարեկանների հավաքականը` 10 մարզիկով, ժամանել է Բաքու՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

  Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից 6 մարզիկ  է մեկնել  Բաքու` Մուրադ Ղարիբյանը (51կգ), Դավիթ Բալեյանը (55կգ), Գրիշա Գևորգյանը (60կգ), Էրիկ Պապիկյանը (65կգ), Վարուժան Ասլանյանը (80կգ)։ Նրանց հետ կլինի ավագ մարզիկ Արշակ Հայրապետյանը։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականից Բաքու  են մեկնել 10 մարզիկ` Վազգեն Վարդանյանը (45կգ), Արարատ Ավետիսյանը (48կգ), Գևորգ Հարությունյանը (51կգ), Գեղամ Եղիազարյանը (55կգ), Արտուշ Պետրոսյանը (60կգ), Վազգեն Մնացականյանը (65կգ), Ջանես Նազարյանը (71կգ), Վահե Հովեյանը (80կգ), Ալեքսան Շալջյանը (92կգ) և Խաչիկ Խաչատրյանը (110կգ)։ Նրանց ավագ մարզիչն էլ Գագիկ Խաչատրյանն է։

Մինչև 17 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ադրբեջանի մայրաքաղաքում հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Մրցաշարին կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած հարյուրավոր մարզիկներ։